Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

Ձերբակալություններ Ստամբուլում․ ովքեր են թիրախում

Ձերբակալություններ Ստամբուլում․ ովքեր են թիրախում

Fri, 19 Jun 2026 18:00:14 +0400


Թուրքական Ստամուլում իրականացված հատուկ գործողության ընթացքում 15 անձ է ձերբակալվել, ովքեր մեղադրվում են «ԻՊ» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։ Համաձայն Türkiye Gazetesi պարբերականի՝ ուժային համակարգում ունեցած աղբյուրների, գործողությունն իրականացվել է ահաբեկչության դեմ պայքարի վարչության եւ ոստիկանական հետախուզական ծառայության կողմից։

Հետաքննության ժամանակ պարզվել է այն անձանց ինքնությունը, որոնք ենթադրաբար կապ ունեն «ԻՊ» խմբաորման հետ եւ մասնակցել են վերջինիս գործունեությանը։ Բացի այդ, բացահայտվել են անձինք, ովքեր աջակցել են «Ալ Քաիդա» խմբավորմանը։ Ձերբակալություններին զուգահեռ իրականացվել են նաեւ խուզարկություններ, հայտնաբերվել եւ առգրավվել էլեկտրոնային սարքեր եւ կրիչներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կրեմլի առաջին «արձագանքը»՝ Քոչարյանի ձերբակալության մասին

Կրեմլի առաջին «արձագանքը»՝ Քոչարյանի ձերբակալության մասին Wed, 26 Aug 2026 14:32:33 +0400 ՌԴ նախագահի մամուլի …