Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

2 հազար տոննա կորոլյոկ՝ Վրաստանից

2 հազար տոննա կորոլյոկ՝ Վրաստանից

Fri, 19 Jun 2026 21:45:57 +0400


Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում լուծել Հայաստանից բանջարեղենի, պտղի, ծաղկի արտահանման խնդիրը։ Հայաստանի ներքին շուկայում Հայաստանի կորոլյոկն ուժեղ մրցակից ունի` Վրաստանից ներկրվածը։ 2025թ․աշնանը Վրաստանից Հայաստան է ներկրվել 2 հազար տոննա կորոլյոկ, ինչը պատճառ է դարձել նոյեմբերյանցի այգեգործների անհանգստությանը, որ Վրաստանից ներկրված ավելի էժան կորոլյոկի պատճառով իրենց կորոլյոկի բերքը կարող է չիրացվել։

Վրաստանում կորոլյոկն ավելի շուտ է հասունանում, քան՝ Հայաստանի կորոլյոկը, այնտեղի բնակլիմայական պայմաներն ավելի հարմար են կորոլյոկի մշակության համար։ Սակայն Հայաստանում` Դեբեդի հովտում մշակվող կորոլյոկն ավելի որակյալ է, այն ավելի երկար ժամանակ է պահպանվում, քան՝ վրացականը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպառնալիքներ՝ Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարներին. Ալիեւը կանգ չի առնում

Սպառնալիքներ՝ Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարներին. Ալիեւը կանգ չի առնում Wed, 07 Oct 2026 12:45:46 …