Զարուհի Փոստանջյանը Փաշինյանից մեծ գումար է պահանջում
Sat, 20 Jun 2026 13:48:46 +0400

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Զարուհի Փոստանջյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին` իրեն վիրավորելու և զրպարտելու համար, հայցադիմումը մուտք է արվել դատարան։
Փոստանջյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ զրպարտչական եւ վիրավորական արտահայտությունների համար է դիմել դատարան, պահանջում է՝ ներողություն, հերքում եւ վնասի փոխհատուցում՝ 9 միլիոն դրամի չափով․ «Նա նաեւ միջամտել է իմ մասնագիտական գործունեությանը»։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արաբկիրում նկատելով անցնող Փոստանջյանին, Նիկոլ Փաշինյանը նրան մասին ասել էր․ «Զարուհի, ի՞նչ ես խոսում… Ռոբերտին ու Սերժին ծախված ստահակ, չես էլ ամաչում, գետինը մտնես: Դու ո՞վ ես ընդհանրապես. էժա՛ն, էժա՛ն, գնա Վարդանիկին պաշտպանի, էժանի մեկը, կաշառակեր ստահակ… Դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, մյուսները՝ դուք ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք։ Դուք վճարվել եք Սերժից և Ռոբերտից, որ ժողովրդին ամեն անգամ խաբելով տանեք դեպի պարտություն։ Դուք հացկատակների խումբ եք»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր