Կիրակի , 21 Հունիսի 2026

ԱՄՆ-ի հետ հուշագրի բոլոր կետերը շահավետ են Իրանի համար․ Փեզեշքիան

ԱՄՆ-ի հետ հուշագրի բոլոր կետերը շահավետ են Իրանի համար․ Փեզեշքիան

Sun, 21 Jun 2026 16:00:37 +0400


ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի բոլոր կետերը համապատասխանում են Իրանի շահերին, և այս բանակցությունների արդյունքները շուտով պարզ կլինեն։

Այս մասին, ըստ «Մեհր» լրատվական գործակալության, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նրա խոսքով, «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը մեզ խոչընդոտել է բազմաթիվ հարցերում, իր վերջին ելույթում ասել է, որ այս ամենը Իրանի ժողովրդի և իրանական ազգի իրավունքն է»։

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Կատարում սառեցված վեց միլիարդ դոլարի իրանական միջոցները կվերադարձվեն։ Ըստ Փեզեշքիանի՝ Նեթանյահուն առաջինն էր, որ «դժգոհություն հայտնեց բանակցությունների ընթացքի վերաբերյալ»։

«Միացյալ Նահանգները միայն մեկ մտահոգություն ունի. որ մենք չմշակենք միջուկային ռումբ։ Մահացած առաջնորդը (Ալի Խամենեին) բազմիցս հայտարարել է, որ մեզ միջուկային ռումբ պետք չէ»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ կանցկացվեն այսօր՝ շվեյցարական Բյուրգենշտոկ հանգստավայրում։ Իրանի պատվիրականությունն արդեն ժամանել է Շվեյցարիա, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ նույնպես։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեկնել է Շվեյցարիա՝ բանակցությունների

Մեկնել է Շվեյցարիա՝ բանակցությունների Sat, 20 Jun 2026 20:30:46 +0400 ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով