Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Որտեղ են հայտնաբերել Պիկասոյի 16 միլիոն դոլարանոց կտավը

Որտեղ են հայտնաբերել Պիկասոյի 16 միլիոն դոլարանոց կտավը

Mon, 22 Jun 2026 18:45:30 +0400


Փարիզի արվարձաններից մեկում իրականացված ոստիկանական գործողության ընթացքում հայտնաբերվել է աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի արժեքավոր ստեղծագործություններից մեկը։ Բացահայտումը տեղի է ունեցել արգելված նյութերի ապօրինի շրջանառության գործով կատարված խուզարկության ժամանակ։

Կտավի հայտնաբերումից հետո իրավապահները նոր քրեական վարույթ են նախաձեռնել՝ գողության և գողացված գույքի ապօրինի իրացման կասկածանքով։

Մասնագետների գնահատմամբ՝ հայտնաբերված աշխատանքում պատկերված է Մարի-Թերեզ Վալտերը, որը 1927-1935 թվականներին եղել է Պիկասոյի սիրուհին և մուսան։ Փորձագետները հաստատել են ստեղծագործության իսկությունը՝ դրա արժեքը գնահատելով 13-16 միլիոն դոլար։

Հետաքննության տվյալներով՝ կտավը պատկանել է Սինգապուրից մի ներդրողի և գողացվել էր Փարիզում գտնվող արվեստի գործերի պահպանման հատուկ պահեստից։ Գործով ձերբակալված անձանցից մեկը խոստովանել է, որ նախկինում աշխատել է այդ պահեստում և դուրս է բերել նկարը՝ նպատակ ունենալով ցույց տալ անվտանգության համակարգի թերությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որքա՞ն կկազմեն այս տարի ռուսական բանակի մարդկային կորուստները՝ ըստ Զելենսկու

Որքա՞ն կկազմեն այս տարի ռուսական բանակի մարդկային կորուստները՝ ըստ Զելենսկու Wed, 16 Sep 2026 17:00:33 …