Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Մեկ տարում՝ մոտ 66 միլիոն դրամի պարգեւավճար

«Հրապարակ»․ Մեկ տարում՝ մոտ 66 միլիոն դրամի պարգեւավճար

Wed, 04 Nov 2026 10:25:58 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հոկտեմբերի 30-ին որոշել է մարզպետի աշխատակազմի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից մարզի 46 քաղաքացու՝ սոցիալական աջակցության նպատակով, հատկացնել միանվագ դրամական օգնություն` ընդհանուր 2 միլիոն 340 հազար դրամի չափով։ Այդ գումարը եթե բաժանում ենք 46-ի վրա, ստացվում է, որ յուրաքանչյուր անձ 50 հազար 800 դրամ է ստացել։

Այսինքն, Տավուշի մարզպետը սոցիալապես անապահովներին տարին մեկ անգամ պետբյուջեից միջինը 50 հազար դրամի չափով օգնություն է հատկացնում։ Իսկ բարձր աշխատավարձ ստացող մարզպետն ու իր աշխատակազմը, չգիտես ինչ աշխատանքային նվաճումների համար, ողջ տարին պարգեւատրվում են անապահովներին տրված գրոշները քանիցս գերազանցող գումարներով: 2026թ․ պետբյուջեում աշխատակազմին խրախուսելու համար նախատեսված էր 65 միլիոն 883 հազար 400 դրամ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին

«Հրապարակ»․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Thu, 05 Nov 2026 08:15:07 +0400 Մինչ իրավապահները զբաղվում են ՔՊ-ական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով