Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց

«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց

Tue, 23 Jun 2026 08:05:42 +0400


Ներիշխանական քննար­կումների մասնակիցները մեզ պատմել էին, որ հունիսի 7-ի ընտրություններին ՔՊ-ի` սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստից ուրախացողներ եղել են նաեւ իշխանական թեւում:

Ոմանք ուրախացել են, որ այս արդյունքները հնարավորություն չեն տա Փաշինյանին՝ Ռուսաստանի դեմ կտրուկ քայլերի գնալ, ոմանք՝ զուտ անձնական նկատառումներով, օրինակ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Բանն այն է, որ ՔՊ-ում վստահ են եղել, որ ընտրություններից հետո Ավինյանը փոխվելու է:

Սահմանադրական մեծամասնություն ունենալու դեպքում մի շարք համայնքներում, այդ թվում` Երեւանում, նոր ընտրություններ կկազմակերպեին, քանի որ «թուրներն աջուձախ կտրելու էր»։ Սակայն այս արդյունքներից շոկի մեջ են հայտնվել, եւ ակնհայտ է, որ պլանները փոխվելու են, որովհետեւ նվազած լեգիտիմությամբ երերուն իշխանությունը հնարավորություն չի ընձեռում նման ռիսկային քայլերի գնալ: Դա կարող է իշխանությունը քանդել ներսից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հարի Քեյնը անկեղծացել է, խոսել կատարվածի մասին

Հարի Քեյնը անկեղծացել է, խոսել կատարվածի մասին Thu, 16 Jul 2026 12:08:22 +0400 Անգլիայի ազգային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով