Երեքշաբթի , 23 Հունիսի 2026

Կրեմլում նշել են, թե ինչ ռիսկեր կան Հայաստանի հետ կապված իրավիճակում

Կրեմլում նշել են, թե ինչ ռիսկեր կան Հայաստանի հետ կապված իրավիճակում

Tue, 23 Jun 2026 13:00:33 +0400


Մոսկվան Երևանի հետ կապված իրավիճակում ՌԴ–ի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր է տեսնում։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի շրջանակում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մեր երկրի անմիջական մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու համառ փորձեր ենք մենք տեսնում։ Միևնույն ժամանակ, տարածվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, որ դարեր շարունակ կողք կողքի ապրած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը հնարավոր է վերանայել», – ասել է Ուշակովը։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Եվրոպական Միությանն ինտեգրվելու Երևանի ձգտումը նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ է սպասվում Կարապետյանների հետ կապված

Ինչ է սպասվում Կարապետյանների հետ կապված Wed, 10 Jun 2026 13:26:08 +0400 Ճեպազրույցի ընթացքում լրագրողները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով