Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում

Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում

Tue, 23 Jun 2026 13:01:42 +0400


Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում:

2021թ.-ին, Նիկոլի ձևավորված աղետաբեր կառավարությունը, իբրև թե երդվել էր «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման…»
(ըստ օրենքում ամրագրված տեքստի):

Արտաքին տերերի թելադրանքով մեր համազգային նպատակները ձախողելուց, ոտնահարելուց և դավադիր քաղաքականության արդյունքում՝ թշնամուն հանձնելուց հետո, հիմա էլ որոշել են ուրիշ բանի համար երդվել:

2021թ. կառավարությունը երդվում էր, որ Արցախը հայկական պետք է լիներ, նրա ինքնորոշման իրավունքն ու կարգավիճակը ԵԱՀԿ քննարկման հարց պետք է լիներ, որ արցախցին՝ Արցախում պետք է ապրեր…
(Կառավարության գործունեության 2021-26թթ. ծրագիր):

Դրժե՞լ են արդյոք երդումը՝ թող իրենք ասեն:

2021թ, նրանց երդումը ենթադրում էր նաև, որ պետք է հարգվեր ՀՀ սահմանադրությամբ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեցեցու բացառիկ առաքելությունը: Նրա միաբանության ու ինքնավարության դեմ պետական մակարդակով արշավանքներ չպետք է արվեին:
Դրժե՞լ են արդյոք երդումը՝ թող իրենք ասեն:

2021թ, նրանց երդումը ենթադրում էր, որ Հայաստանի և Սփյուռքի միջև գործակցությունը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարերը, հավասարակշռված արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը պետք է առաջնահերթություններ լինեին: (Կառավարության գործունեության 2021-26թթ. ծրագիր):

Հանուն համազգային նպատակներ և հզոր Հայաստանի երդում տված կառավարությունն այսօր, հրաժարվել է համազգային նպատակներից: Հայրենիքի հզորացման համար երդում տված կառավարությունն անգամ «Հայրենիք» բառի ընկալումից է սկսել վախենալ՝ այն փոխարինելով «իրական Հայաստանով»:

Այժմ որոշել են փոխել տեքստը: Ու երդումը դրժածները նոր տեքստով երդում են պատրաստվում տալ: Էլ չեն ուզում երդվել հանուն համազգային նպատակների, որովհետև դրանք գրեթե ոչնչացրել են:

Հիմա ցանկանում են երդվել «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման…», ինչպես նաև երդվելու են «…գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»:
Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք: Կյանքը ցույց է տալիս, որ ձեր երդումներից հետո մեր ժողովուրդը միայն կորուստ, ավեր ու ձախողում է ունեցել:

Արտակ Զաքարյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե չգիտես՝ ով ես եղել, հեշտ կհամակերպվես նրա հետ, թե ով ես դարձել

Եթե չգիտես՝ ով ես եղել, հեշտ կհամակերպվես նրա հետ, թե ով ես դարձել Thu, 08 …