Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է․ ՄԻՊ-ը՝ քաղաքապետարանի ծեծկռտուքի մասին

Այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է․ ՄԻՊ-ը՝ քաղաքապետարանի ծեծկռտուքի մասին

Tue, 23 Jun 2026 13:39:52 +0400


Անահիտ Մանասյանը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում մարդու իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:

Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնությունն ու անհանդուժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլ նաև խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ամբողջ համակարգի զարգացմանը:

Այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արամ Մելիքյանը հայտնել է հայրիկի առողջական խնդրի մասին

Արամ Մելիքյանը հայտնել է հայրիկի առողջական խնդրի մասին Thu, 05 Nov 2026 22:15:29 +0400 Արամ …