Ուրբաթ , 7 Օգոստոսի 2026

Կփոխեն Սահմանադրությունը՝ նախագահին հրաժարական պարտադրելու համար

Կփոխեն Սահմանադրությունը՝ նախագահին հրաժարական պարտադրելու համար

Tue, 23 Jun 2026 17:30:01 +0400


Հունգարիայում մշակում են նոր Սահմանադրություն, որը հաստատվելու է համաժողովրդական հանրաքվեով։ Նպատակը՝ այդ երկրի նախագահ Թամաշ Շույոկին հրաժարական պարտադրելն է, ով հանդիսանում է Վիկտոր Օրբանի ժամանակ ընտրված եւ այժմ ընդունելու չէ նոր վարչապետ Պետեր Մագյարի կառավարության համար։ Նոր Սահմանադրության մշակման մասին հայտարարել է վարչապետ Պետեր Մագյարը։ Գործընթացը մեկնարկում է սեպտեմբերից։ Նաեւ՝ իրականացվելու է սահմանադրական փոփոխություն, նախքան նոր Սահմանադրության ընդունումը, որը հնարավորություն կտա հեռացնելու ասպարեզից նախագահ Թամաշ Շույոկին։

Մագյարը ասել է նաեւ, որ առաջիկա հինգ տարվա համար Հունգարիայում նոր նախագահ կընտրվի։ Հունիսի 20-ին նախագահը ստորագրել էր Սահմանադրական ուղղում, որը սահմանափակում է վարչապետի՝ այդ պաշտոնին գտնվելու ժամանակահատվածը։ Սահմանադրական դատարանը գտել էր, որ դա չի սահմանափակում ընտրական պրոցեսները եւ համապատասխանում է երկրի մայր օրենքին։ Այսպիսով, վարչապետը չի կարող գտնվել պաշտոնում ավելին, քան ութ տարին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՖԻՖԱ-ն առաջին անգամ կարող է կին գլխավորել

ՖԻՖԱ-ն առաջին անգամ կարող է կին գլխավորել Wed, 05 Aug 2026 16:00:43 +0400 ՖԻՖԱ-ի նախկին …