Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Մաֆիայի 79 ներկայացուցիչ է ձերբակալվել․ Ջորջիա Մելոնի

Մաֆիայի 79 ներկայացուցիչ է ձերբակալվել․ Ջորջիա Մելոնի

Tue, 14 Jul 2026 20:30:34 +0400


Իտալիայում ուժայինների կողմից իրականացված խոշոր գործողության արդյունքում ձերբակալվել է իտալական մաֆիայի 79 ներկայացուցիչ։ Գործողությունն իրականացվել է Ռեջո դի-Կալամբրիա քաղաքում։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Վերջինս ասել է, որ «ինդրագենտե» անվանումը կրող վերազգային հանցավոր մաֆիային, որը ձեւավորվել է Կալաբրիայի շրջանում, լուրջ հարված է հասցվել այդ գործողությամբ։

Նշենք, որ «ինդրագենտե» հանցախումբը համարվում է աշխարհի ամենից հզոր եւ հարուստ հանցախմբերից մեկը, որն ունի միջազգային կարգավիճակ։ Մելոնին նշել է, որ մաֆիայի դեմ պայքարը եղել եւ մնալու է իր կառավարության բացարձակ առաջնահերթություններից մեկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանում գնդապետ է ձերբակալվել

Ադրբեջանում գնդապետ է ձերբակալվել Tue, 06 Oct 2026 18:00:36 +0400 Ադրբեջանում ձերբակալվել է այդ երկրի …