Չորեքշաբթի , 24 Հունիսի 2026

Կապիտոլիումում կքննարկվի «Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման» թեման

Կապիտոլիումում կքննարկվի «Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման» թեման

Wed, 24 Jun 2026 12:30:39 +0400


Այսօր Վաշինգտոնում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված «Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը»։

Այս մասին հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կապիտոլիումում ծրագրված հավաքի կազմակերպիչը 2023-ին Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։

Ադրբեջանից ֆինանսավորվող այս կառույցն իր գործունեության սկզբնական շրջանում հանդես էր գալիս «ֆրանսիական գաղութատիրության դեմ» պայքարի դիրքերից, հետագայում խմբի գործունեության թիրախում էին հայտնվել նաև Հնդկաստանի իշխանությունները։

Սակայն վերջին ամիսներին Բաքվի նախաձեռնող խումբը գործունեության հիմնական շեշտը դրել է Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների «էթնիկ զտման» թեմային։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հայկական կողմի լռությունը լկտիացրեց ադրբեջանցիներին

«Հրապարակ». Հայկական կողմի լռությունը լկտիացրեց ադրբեջանցիներին Sat, 20 Jun 2026 12:15:48 +0400 Ազգային ժողովում Փաշինյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով