Ուրբաթ , 26 Հունիսի 2026

Հրդեհներ` ամերիկյան 11 նահանգներում

Հրդեհներ` ամերիկյան 11 նահանգներում

Thu, 25 Jun 2026 03:00:10 +0400


Անտառային հրդեհներ են մոլեգնում Միացյալ Նահանգների 11 նահանգներում։ Վերջին մեկ օրվա ընթացքում հրդեհային օջախներն ավելացել են 77-ով։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Հիմնական հրդեհային օջախները գտնվում են «Մեծ Ավազանում», Ալյասկայում, երկրի հարավ-արեւմտյան եւ հյուսիս-արեւմտյան շրջաններում։ Միայն Յութա նահանգում կրակը տարածվել է 9 հազար հեկտար անտառային տարածքի վրա։

Տարեսկզբից սկսած՝ գրանցվել է 34 262 անտառային հդեհ, այրվել է 1,1 միլիոն հեկտար տարածք, ինչը տասնամյակի միջին ցուցանիշը գերազանցում է։ Մինչ այդ, մեթեո-ծառայությունը կանխատեսում է երկրի արեւմտյան հատվածում շոգ եւ չոր եղանակ՝ ռեկորդային ջերմաստիճանների առկայությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հնարավոր է ամերիկյան հետաքրքրության ընդլայնում ՀՀ ռազմավարական ռեսուրսների ամբողջ համալիրի նկատմամբ

Հնարավոր է ամերիկյան հետաքրքրության ընդլայնում ՀՀ ռազմավարական ռեսուրսների ամբողջ համալիրի նկատմամբ Tue, 16 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով