Վենեսուելայում ողբերգություն է․ աշխարհն օգնության է հասնում
Thu, 25 Jun 2026 11:00:11 +0400

Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է առնվազն 32 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը, հայտնել է երկրի նախագահի դեսպան Դելսի Ռոդրիգեսը։
Ավերիչ ցնցումներից հետո ԱՄՆ-ն Վենեսուելա կուղարկի որոնողական-փրկարարական խմբեր, բժշկական պարագաներ և մարդասիրական օգնություն, X սոցհարթակում գրել է պետքարտուղարի արտաքին օգնության, մարդասիրական հարցերի և կրոնական ազատության հարցերով տեղակալ Ջերեմի Լևինը։
Ըստ Լևինի՝ Վաշինգտոնը համագործակցում է Վենեսուելայի ժամանակավոր կառավարության գործընկերների հետ և օգնություն կուղարկի աղետից հետո «առաջին կարևոր օրերին»։ Կարակասում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ հետևում է երկրաշարժի հետևանքներին, իսկ ամերիկյան անձնակազմը կապի մեջ է։
Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն համերաշխություն է հայտնել Վենեսուելային։ Նա նշել է, որ Արտաքին գործերի նախարարության միջոցով առաջարկել է Կարակաս ուղարկել 300 փրկարար և շտապօգնության աշխատակից, ինչպես նաև 50 տոննա սարքավորումներ, դեղորայք և անհրաժեշտ պարագաներ։
Չիլին նույնպես պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում մարդասիրական և փրկարարական օգնություն ցուցաբերել։ Ըստ El Pais-ի՝ Պանաման, Կատարը, Կուբան, Նիկարագուան, Թուրքիան, Հորդանանը, Բարբադոսը, Կյուրասաոն, Կոլումբիան, Միացյալ Թագավորությունը, Բրազիլիան և ՄԱԿ-ը նույնպես համերաշխություն են հայտնել Վենեսուելային։
Հիշեցնենք, երկրում գրանցված երկու հզոր երկրաշարժերից հետո իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն, փակել Մայկետիայում գտնվող վնասված Սիմոն Բոլիվարի միջազգային օդանավակայանը, դադարեցրել մետրոյի և գնացքների երթևեկությունը, ինչպես նաև չեղարկել դասերը կրթօջախներում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր