Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ

Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ

Thu, 25 Jun 2026 18:13:17 +0400


Սա Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքում տեղ գտած նյութ է, որը հրապարակվել է օրեր առաջ Նախիջևանում Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրերի վերաբերյալ անցկացված «փառատոնի» ընթացքում։ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է։ Այս մասին գրել եւ տեսանութ է հրապարակել ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

«Այս աբսուրդին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները պայքար են մղում այն բանի դեմ, թե իբր «ծովից ծով» Հայաստան չի լինելու։ Առհասարակ, այս անտրամաբանական վիճակն ուղղակի զավեշտի է վերածվում։ Մեր հարևանությամբ մեր դեմ զավթողական ծրագրեր են մշակում, իսկ մեր երկրում պայքարում են երևակայական դևերի դեմ, մինչդեռ մեր գլխավոր «դևը» տգետ ու վախկոտ իշխանության առկայությունն է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում Mon, 22 Jun 2026 10:17:08 +0400 Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով