Մտովի տեղափոխվում եմ 2019թ. հունվարի 22․ հերոսի հոր մտովի զրույցը տղայի հետ
Fri, 26 Jun 2026 00:10:58 +0400

Մտովի տեղափոխվում եմ 2019թ. հունվարի 22, տղայիս ՀՀ բանակ զորակոչման նախորդ օրը երեկոյան։ Հայկազիս ասում եմ.
-Տղես, քեզ առանձնապես չկոտորես, եթե անգամ պատերազմի մեջ ընկնես, միևնույնն է, քո արած գործը չեն գնահատելու ու չեն արժևորելու, եթե անգամ զոհվես հայրենիքիդ համար, քեզ հավերժացնող պատկերդ դավադրաբար մաքրելու են քո սիրելի քաղաքի պատից։
-Պապ ջան, նախ ես չեմ զոհվի, ես անմահ եմ, մի աչքով ես ինձ նայու՞մ, հետո ինձ մեկ ա, կլինի իմ նկարը ինչ-որ պատի վրա կամ չի լինի, միևնույնն ա, ես անելու եմ այն, ինչ որ կարող եմ անել ու կանեմ, եթե պետք լինի կյանքս էլ կտամ հայրենիքիս համար։
Գրել է Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր