Ուրբաթ , 26 Հունիսի 2026

Զոհերի թիվն աճում է Վենեսուելայում․ տուժել են նաև հայեր

Զոհերի թիվն աճում է Վենեսուելայում․ տուժել են նաև հայեր

Fri, 26 Jun 2026 10:00:28 +0400


Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, երկրի առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոյի խոսքերն է փոխանցում CNN-ը։

«Ցավոք, մեր բժշկական հաստատություններ են տեղափոխվել մոտ 235 մարդ, որոնք արդեն մահացած էին կամ մահացել էին տեղափոխվելուց անմիջապես հետո», – ասել է նախարարը։

Ալվարադոն նշել է, որ օգնություն է ցուցաբերվել ավելի քան 4300 տուժածների, որոնց մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը ֆերմերների հետ խոսելով, խոստացել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Վենեսուելային հետևանքների վերացման գործում. «Մենք, ի դեպ, օգնելու ենք նրանց (Վենեսուելային) իրենց խնդիրների հետ կապված. նրանք երեկ գիշեր ուժեղ երկրաշարժ ունեցան… Հսկայական, բացարձակապես հրեշավոր, բայց մենք օգնելու ենք նրանց»։

ԱՄՆ հարավային հրամանատարությունը մի քանի ռազմանավեր և տրանսպորտային ինքնաթիռներ է ուղարկել Վենեսուելա՝ երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելու համար։ Բացի այդ, Պետդեպը հայտնել է Կարակասին 150 մլն դոլարի օգնություն ցուցաբերելու մտադրության մասին։

Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի են ունեցել 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր: Ամենաշատ վնասը կրել է ափամերձ Լա Գուայրա քաղաքը՝ փլուզելով տասնյակ շենքեր:

Հիշեցնենք, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնել են, որ երկրաշարժերի հետևանքով, ցավոք, երկու հայ ընտանիքների տներ ավերվել են, ինչպես նաև կան մի քանի վիրավոր և անհետ կորած հայորդիներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շտապ օգնության տնօրենը հեռանում է

Շտապ օգնության տնօրենը հեռանում է Tue, 02 Jun 2026 00:02:15 +0400 Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժաշխատողներ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով