Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Ում որոշումն է եղել ընտրությունների վիճարկման գործին չմասնակցելը

Ում որոշումն է եղել ընտրությունների վիճարկման գործին չմասնակցելը

Fri, 26 Jun 2026 12:04:39 +0400


Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը չմասնակցելու որոշումը կայացվել է հենց Սահմանադրական դատարանի կողմից։

Լրագրողների հարցին, թե արդյոք այդ որոշումը նաև իր անձնական նախաձեռնությունն է եղել, Զեյնալյանը պատասխանել է, որ իր և ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշումն ընդունել է Սահմանադրական դատարանը։

Դատավորն անդրադարձել է նաև իր տրամադրվածությանը՝ նշելով, որ պատրաստվում է ուշադիր հետևել նիստի ընթացքին։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն ներգրավվելու Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու

Էրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու Sat, 19 Sep 2026 10:30:42 +0400 Թուրքիայի նախագահի …