Ուրբաթ , 7 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Դասընթացը պետք է սկսեն նախ Նիկոլ Փաշինյանից

«Հրապարակ». Դասընթացը պետք է սկսեն նախ Նիկոլ Փաշինյանից

Sat, 27 Jun 2026 10:25:34 +0400


«Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ եւ ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակներում արդարադատության նախարարության կողմից հունիսի 24-ին Տավուշի մարզպետարանում կայացել է ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված վերապատրաստման եւ իրազեկման հանդիպում-դասընթաց: Ներկա են եղել մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների ներկայացուցիչներ, ոստիկանության Իջեւանի եւ Նոյեմբերյանի բաժինների ծառայողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ:

Հանդիպման ընթացքում հստակեցվել են տարբեր կողմերի դերերն ու պատասխանատվությունները՝ ատելության խոսքի դեպքերի հայտնաբերման, փաստաթղթավորման եւ համապատասխան մարմիններին փոխանցման գործում: Այս նախաձեռնությունը միտված է «հանրային միջավայրում համերաշխության ապահովմանը»: Սակայն արդարադատության նախարարությունը պետք է առաջնահերթ նման դասընթաց անցկացնի ընդդիմադիրների նկատմամբ մշտապես ատելության խոսք եւ սպառնալիքներ հնչեցնող վարչապետ Փաշինյանի, բարձրաստիճան ՔՊ-ականների, ընդդիմադիրների կաշին քերթել սպառնացող Տիգրան Ավինյանի համար, հետո միայն մարզերում նման դասընթաց անցկացնի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու արցախցի փախստականների դեմ ատելության խոսքը․ զեկույց

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու արցախցի փախստականների դեմ ատելության խոսքը․ զեկույց Tue, 23 Jun 2026 14:25:22 …