Կիրակի , 28 Հունիսի 2026

Ի՞նչ է գուժում «պուտինյան ռեժիմի» ավարտի մասին նոր ալիքը

Ի՞նչ է գուժում «պուտինյան ռեժիմի» ավարտի մասին նոր ալիքը

Sun, 28 Jun 2026 09:15:27 +0400


Հայաստանում մեկնարկել է «փորձագիտա-քաղաքական» տգիտության ու տկարամտության երկրորդ ալիքը: Առաջինը 2022 թվականին էր, երբ ռուսները մեծ խնդիրներ ունեին ռազմաճակատում եւ կրում էին շատ կարուստներ:

Այդ ժամանակ, ալիքի կատարին գտնվղները ոգեւորությամբ արձանագրում էին, որ պուտինյան ռեժիմի ավարտին եւ դեմոկրատական Ռուսաստանի լուսաբացին մնացել են հաշված շաբաթներ: Իրենց ոգեւորության գլուխը քար է, դա բացարձակ հետաքրքիր չէ: Ամբողջ հարցը այն է, որ այդ ալիքով ձեւավորվեց նաեւ տվյալ ժամանակի պետական քաղաքականությունը, ինչի հետեւանքը եղավ Արցախի լիակատար կորուստը:

Հետո, երբ ռուսներին հաջողվեց շտկել իրավիճակը ճակատում, կայունացնել տնտեսությունը նոր ռեժիմում եւ վերցնել նախաձեռնությունը՝ թե ռազմական, թե քաղաքական իմաստով, Հայաստանում այդ ալիքը մարեց: Իսկ գուցե մարեց, որովհետեւ լուծել էր գլխավոր հարցը՝ Արցախի հանդեպ ադրբեջանական գերակայության հաստատումը:

Հիմա, երբ ուկրանացիները վերջին օրերին կամ մի քանի շաբաթը բավականին ուժգնացրել են հարվածները Ռուսաստանին՝ թե այսպես ասած խորքում, ընդհուպ Մոսկվա, թե Ղրիմում՝ ընդհուպ վառելիքային ճգնաժամի բերելով, Հայաստանում նույն «փորձագիտա-քաղաքական» ոգեւորության ալիքն է առ այն, որ պուտինյան ռեժիմի ընկնելուն մնացել է մի զարկ, Ռուսաստանի վերջն եկել է , եւ այլն:

Դարձյալ՝ իրենց ոգեւորության գլուխը քարը: Բայց, քանի որ կա 2022-ի նախադեպ, երբ այդ ոգեւորությամբ ձեւավորեցն Հայաստանի մի քաղաքականություն, որի հետեւանքը եղավ Արցախի լիակատար կորուստը, ներկայիս նոր ալիքը դառնում է խստ մտահոգիչ: Նախադեպը հաշվի առնելով, մտահոգություն է առաջացնում այն, թե հիմա՞ Հայաստանի համար ինչ հետեւանք է ունենալու նրանց ոգեւորության եւ «պուտիյան ռեժիմի» վերջի մասին բացականչությունների նոր ալիքը:

Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ թուրքամետ, ո՛չ ամերիկամետ և ո՛չ էլ եվրոպամետ

Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ թուրքամետ, ո՛չ ամերիկամետ և ո՛չ էլ եվրոպամետ Sat, 27 Jun …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով