Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Sun, 28 Jun 2026 13:54:02 +0400


Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

«Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։ Այս մասին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում։

Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին աջակցելու մասին, հաղորդում է Ynet-ը:

Ավելի վաղ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների շարունակական սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին Fri, 18 Sep …