Երկուշաբթի , 29 Հունիսի 2026

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են

Mon, 29 Jun 2026 11:00:46 +0400


ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները համաձայնության են եկել դադարեցնել հարձակումները և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնել՝ Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունները լուծելու համար, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել դադարեցնել միմյանց դեմ հարձակումները, քանի որ երկու կողմերն էլ նախատեսում են հանդիպել Կատարի մայրաքաղաքում երեքշաբթի օրը՝ Հորմուզի նեղուցի շուրջ իրենց տարաձայնությունները լուծելու համար», – հայտարարել է նա։ Ռավիդի աղբյուրներից մեկը նշել է, որ երկու կողմերն էլ սկզբում պլանավորել էին խորհրդակցություններ անցկացնել Շվեյցարիայում երեքշաբթի օրը՝ քննարկելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Սակայն, վերջին օրերին լարվածության սրման պատճառով Թեհրանն ու Վաշինգտոնը որոշել են փոխել բանակցությունների վայրը։ Ամերիկյան աղբյուրը հավելել է, որ խորհրդակցություններին կմասնակցի ԱՄՆ տեխնիկական խմբի ղեկավար Նիք Ստյուարտը։

Կիրակի օրը ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ դուրս է եկել կիրակի օրը նախատեսված տեխնիկական բանակցություններից՝ երկրի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումների և ԱՄՆ-ի հետ «փոխըմբռնման հուշագրի չկատարված պայմանների» պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել․ ե՞րբ կստորագրվի փաստաթուղթը

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել․ ե՞րբ կստորագրվի փաստաթուղթը Mon, 15 Jun 2026 11:30:41 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով