Չորեքշաբթի , 12 Օգոստոսի 2026

Հրապարակվելիք դատական ակտը, հիշեք, ուսանողներն էլ են կարդալու

Հրապարակվելիք դատական ակտը, հիշեք, ուսանողներն էլ են կարդալու

Wed, 01 Jul 2026 12:53:04 +0400


Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով եզրափակիչ ելույթների ընթացքում ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը անդրադարձել է դատարանի կայացվելիք որոշման նշանակությանը։

Նա նշել է, որ առաջիկա դատական ակտը կդառնա ուսումնասիրության առարկա ոչ միայն իրավաբանների, այլ նաև գիտնականների, ուսանողների և միջազգային գործընկերների համար։ Բաղդասարյանի խոսքով՝ այդ բոլոր շրջանակները մեկ հիմնական հարց են քննարկելու՝ արդյոք Սահմանադրական դատարանը լիարժեք իրականացրել է իր սահմանադրական առաքելությունը։

Փաստաբանը ընդգծել է, որ դատարանի հեղինակությունը ձևավորվում է ոչ թե անսխալական որոշումներ կայացնելու միջոցով, այլ Սահմանադրությանը հետևողականորեն հավատարիմ մնալու արդյունքում։ Նրա խոսքով՝ այդ հեղինակությունը չի տրվում ինքնաբերաբար, այլ պետք է վաստակել յուրաքանչյուր կոնկրետ գործով կայացվող որոշումներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ազգը զորեղ է և պետությունը անսասան, երբ անխաթար են նվիրական արժեքները․ Գարեգին Բ

Ազգը զորեղ է և պետությունը անսասան, երբ անխաթար են նվիրական արժեքները․ Գարեգին Բ Thu, 06 …