Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Մարկ Ռյուտեն թվեր է ներկայացրել

Մարկ Ռյուտեն թվեր է ներկայացրել

Wed, 01 Jul 2026 18:00:13 +0400


Ամերիկյան զինուժի ռազմական կործանիչ ինքնաթիռները մոտ 5 հազար թռիչք ն իրականացրել եվրոպական բազաներից՝ Իրանի դեմ ռազմական հակամարտության ժամանակ, ինչը նշանակում է, որ Եվրոպան շարունակում է մնալ կարեւոր ռազմական դաշնակից Միացյալ Նահանգների համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Financial Times-ի հետ զրույցում։ «Եթե ընդհանուր պատկերը նայենք, ապա եվրոպական երկրները իրենց խոստումները կատարում են։ Դրա շնորհիվ է, որ ավելի քան չորս հազար, իսկ գուցե նաեւ՝ հինգ հազար թռիչք է իրականացվել եվրոպական բազաներից՝ ամերիկյան ռազմական օդուժի կողմից՝ Իրանի դեմգործողությունների ընթացքում»,- ասել է Ռյուտեն։ Նա ընդգծել է, որ Եվրոպան շարունակում է մնալ խոշոր հանգրվան՝ ամերիկյան ուժերի համար։ Այս ամենով հանդերձ, սակայն, Ռյուտեն ասել է, որ Միացյալ Նահանգները հիասթափված է առանձին դեպքերից, երբ եվրոպացիները միշտ չէ, որ կատարել են երկկողմ պայմանավորվածությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կանադան պատրաստվել է ԱՄՆ-ի ռազմական ներխուժմանը

Կանադան պատրաստվել է ԱՄՆ-ի ռազմական ներխուժմանը Thu, 24 Sep 2026 12:30:30 +0400 Կանադան մեկ տարի …