Հինգշաբթի , 2 Հուլիսի 2026

Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան

Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան

Wed, 01 Jul 2026 22:45:34 +0400


Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանության գործելաոճն արդեն վաղուց ճանաչելի է դարձել. երբ որևէ ոլորտում ձախողում է լինում, իսկ դա բոլոր ոլորտներում է, մեղավորը միշտ ուրիշն է։

Կարևորը՝ հասարակության ուշադրությունը շեղեն սեփական պատասխանատվությունից։
Արտահանման ոլորտում ստեղծված ճգնաժամն էլ բացառություն չէ։ Փոխանակ ընդունեն, որ պետական կառավարման, բանակցությունների կամ համակարգման խնդիրներ կան, մեղքը բարդում են ընդունող երկրի վրա, երբեմն էլ՝ արտահանող տնտեսավարողների: Մինչ օրվա պատասխանատուները խոստանում են, որ առաջիկայում եվրոպական շուկայում հայերը «ոսկե սարեր կունենան»՝ գյուղմթերքի ակտիվ արտահանման սեզոնը «անամոթաբար» արագ է անցնում, չեն հասցնում:
Ստացվում է՝ իշխանությունը ոչ մի պատասխանատվություն չունի։

Երբ ամեն ինչ լավ է (այս 8 տարիների մեջ լավ բան չի եղել)՝ դա իրենց ձեռքբերումն է, իսկ երբ խնդիր է առաջանում՝ մեղավոր են գործարարները, գյուղացիները, արտաքին գործընկերները, բոլորը, բացի իրենցից։

Բայց պետության դերը հենց այն է, որ կանխի նման իրավիճակները, պաշտպանի իր տնտեսավարողներին, բանակցի գործընկեր երկրների հետ և ապահովի արտահանման անխափան գործընթացը։ Եթե նույնիսկ խնդիրն առաջացել է արտաքին գործոններից, դրա լուծումը պետական կառավարման խնդիրն է, ոչ թե հերթական մեղավորներ փնտրելու առիթ, կամ տնտեսվարողներին հորդորելու, որ ԳՈՍՏ-ին ուշադիր լինեն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սկսված, բայց չավարտվող էշի հարսանիք

Սկսված, բայց չավարտվող էշի հարսանիք Tue, 16 Jun 2026 18:15:16 +0400 Հենց սկզբից ասեմ, որ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով