Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Ձերբակալություններ Թուրքիայում

Ձերբակալություններ Թուրքիայում

Thu, 02 Jul 2026 19:30:56 +0400


Թուրքիայում ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ձերբակալվել է 13 մարդ, որոնց մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է TRT Haber պարբերականը։ Ձերբակալությունները եղել են Դյուզջե եւ Բուրսա նահանգներում։ Իրականացվել են Դյուզջեի Գլխավոր դատախազության կոորդինացմամբ։ Շրջայցները իրականացվել են Հետախուզության վարչության եւ Ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից՝ համատեղ։ Թիրախում եղել են նախապես նշված հասցեները, որտեղ ըստ հետախուզական տվյալների, գտնվել են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ կասկածվողները։ Աջակցություն են ցուցաբերել նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանումները։
Նարեկ Հարությունյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքեց Հայաստանում աղմկահարույց ձերբակալություններին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքեց Հայաստանում աղմկահարույց ձերբակալություններին Thu, 27 Aug 2026 15:25:54 +0400 Մոսկվան չի միջամտում …