Ձեւավորվել է «անցումային շրջանի» պառլամենտ

Ձեւավորվել է «անցումային շրջանի» պառլամենտ

Thu, 02 Jul 2026 20:30:21 +0400


Սիրիայում, խորհրդարանական ընտրությունների Գերագույն կոմիտեն հաստատել է այն պատգամավորների անունները, ովքեր կստանան մանդատներ այդ երկրի նոր Ժողովրդական ժողովում։ Նորակազմ խորհրդարանի առաջին նիստը գումարվելու է հուլիսի վեցին։ Սա Սիրիայի «անցումային շրջանի» առաջին խորհրդարանն է լինելու։ Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը։

Նոր պատգամավորները ընտրվել են զոհված զինվորականների, բանտարկվածների, քիմիական հարձակման ենթարկվածների հարազատների, գիտնականների, փորձագետների, հայտնի մասնագետների, հանրային գործիչների, ազգային գործիչների շրջանակից։ Պառլամենտում 21 մանդատ ունենալու են կանայք։ Խորհրդարանը ունենալու է 210 պատգամավոր։ 70 պատգամավոր նշանակվել է անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարահայի կողմից։ Մնացյալը ընտրվել են ուղղակի քվեարկությամբ անցկացված ընտրությունների միջոցով։ Ընտրել են ռեգիոնալ Ընտրիչների կոլեգիաները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները․ Տեր-Պետրոսյան

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները․ Տեր-Պետրոսյան Sat, 02 May 2026 19:38:08 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով