Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Կհրաժարվեն ԱՄՆ օգնությունից

Կհրաժարվեն ԱՄՆ օգնությունից

Fri, 03 Jul 2026 20:00:35 +0400


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է արդեն այս տարի հրաժարվել ամերիկյան ֆինանսական օգնությունից։ Այս մասին հայտնում է «News 18»-ը։ Համաձայն հաղորդման, Նեթանյահուն հայտարարել է, որ ներկայումս Իսրայել պետության տնտեսությունը բավականին ուժեղ է, եւ կարող է «յոլա գնալ» առանց ամերիկյան ֆինանսական օգնության։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի աջակցությունը նման է «սոցիալական նպաստի», որի կարիքը այլեւս չկա։ «Մեր տնտեսությունը այլեւս փոքր չի համարվում եւ մենք կարող ենք ֆինանսավորել ՀՆԱ այն մեկ տոկոսը, որը ստանում ենք Միացյալ Նահանգներից»,- ասել է Նեթանյահուն։ Նա խոսել է նաեւ անվտանգային եւ ռեգիոնալ օրակարգին վերաբերող այլ հարցերից եւս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էրդողանը բռնակալ է, սպանում է քրդերին, ժխտում Հայոց ցեղասպանությունը. Նեթանյահուն՝ ՄԱԿ-ի ամբիոնից

Էրդողանը բռնակալ է, սպանում է քրդերին, ժխտում Հայոց ցեղասպանությունը. Նեթանյահուն՝ ՄԱԿ-ի ամբիոնից Fri, 25 Sep …