Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Նախկին վարչապետի դեմ քրեական հետապնդում կհարուցվի

Նախկին վարչապետի դեմ քրեական հետապնդում կհարուցվի

Sun, 01 Nov 2026 10:30:19 +0400


Հունգարական Հետաքննությունների ազգային բյուրոն հաստատել է, որ ստացել է տեղեկություններ՝ այդ երկրի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների մասին։ Պատճառը՝ Օրբանի հայտարարությունն է, թե ինքը պատրաստ է տրամադրելու «ճիշտ գործիքներ»՝ դիմադրության համար։ Այս մասին հայտնում է ATV Magyarország-ը։ Հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել հունգարական հասարակական-քաղաքական շրջանակներում։

Օրբանը նաեւ ասել էր, որ անհրաժեշտ է առաջ գնալ «ազգային դիմադրության» կոնցեպտով եւ իր քաղաքական շրջապատը արդեն պատրաստ է դրան։ Օրբանի տվյալ հայտարարությունից հետո՝ գործող վարչապետ Պետեր Մադյարը իր նախորդին մեղադրել էր ռազմական ապստամբություն բարձրացնելու եւ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեջ։ Իրավապահները սակայն չեն շտապում եւ դեռ չեն հայտարարել, թե Օրբանի հայտարարությունները որակավորել են արդյոք քրեական համապատասխան հոդվածի շրջանակում տեղավորվող, թե ոչ։ Օրերս էլ հայտնի էր դարձել, որ Օրբանները հեռանում են Հունգարիայից եւ վաճառում են Հունգարիայում ունեցած իրենց ողջ ունեցվածքը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաստաբան Հրայր Խաչատրյանի և Աննա Խաչատրյանի նկատմամբ ոտնձգություններ են տեղի ունեցել

Փաստաբան Հրայր Խաչատրյանի և Աննա Խաչատրյանի նկատմամբ ոտնձգություններ են տեղի ունեցել Fri, 20 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով