«Հրապարակ»․ «Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել

«Հրապարակ»․ «Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել

Sat, 04 Jul 2026 08:10:53 +0400


ՊՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ 2022 թվականից հետո պաշտպանական գերատեսչությունում, այսպես կոչված, «ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել։ Ամեն զորամասում նախարար Պապիկյանը նշանակել է մեկ հոգու, որը եղել է իր աչքն ու ականջը: Այդ անձը պետք է պարզեր, թե ով ինչ քաղաքական հայացքներ ունի, ինչ է մտածում իշխանությունների մասին եւ այլն։ Մի քանի զորամասերում «պալիտ են արել» «ստուկաչներին», ընդ որում, կարելի է ասել` իրենք են իրենց «պալիտ արել», քանի որ այնքան են հարցեր տվել ու սադրել զորքին, զինծառայողների քաղաքական հայացքներով հետաքրքրվել, որ պարզ է դարձել նպատակը: Մեզ պատմեցին, որ բացահայտված «լրտեսների» նկատմամբ որոշ տեղերում պատժիչ գործողություններ են իրականացվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով