Երկուշաբթի , 17 Օգոստոսի 2026

Քննադատել է ազգային հավաքականի մարզական մակարդակը

Քննադատել է ազգային հավաքականի մարզական մակարդակը

Sat, 04 Jul 2026 23:00:33 +0400


Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Աշխարհի չեմպիոն դարձած եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Թոնի Քրոսը քննադատել է գերմանական ներկայիս հավաքականի մարզական մակարդակն այն բանից հետո, երբ վերջինս դուրս է մնացել Մունդիալում հետագա պայքարից։

«Հիմա մենք համաշխարհային մակարդակի եւ ոչ մի խաղացող չունենք։ Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք ունեն պոտենցիալ դառնալու համաշխարհային մակարդակի խաղացողներ, սակայն դա չի նշանակում, թե նրանք արդեն այդպիսին են։ Հենց համաշխարհային մակարդակի խաղացողներն են, որ այժմ վճռում են Աշխարհի առաջնության շրջանակում հանդիպումների ելքը։ Նրանք են, որ ռմբարկուների ցանկում են գտնվում։ Պետք է ազնիվ լինել, ու ասել, որ նման խաղացող մենք չունենք»,- ասել է Քրոսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եռօրյա ազգային սուգ է հայտարարվել

Եռօրյա ազգային սուգ է հայտարարվել Thu, 13 Aug 2026 11:00:02 +0400 Կոլումբիայի կառավարությունը եռօրյա ազգային …