Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան


Ամենաշատն էս օրվանից էի ՎԱԽԵՆՈՒՄ, էս հրաժեշտից։
Հրաժեշտ մի մարդու, ում հետ կյանք եմ ապրել, ճանապարհ անցել, հաց ու արվեստ, միտք ու երազանք կիսել։

Ալեքսանյան ջան, իմ ավագ ընկեր, իմ տան ու օջախի հարազատ, իմ համախոհ, ինձ հետ նույն կետին նայող Մարդ, շնորհակալ ու երախտապարտ եմ էս կյանքին՝ քեզ ճանաչելու, քեզ ունենալու, քեզ հետ աշխատելու, քեզ ընկեր ու գործընկեր լինելու պատվի համար։
Մեր օրերը քեզնով շատ էին սիրունանում, դու մեզ շատ ես պակասելու։
Դու բոլորիցս ու ամեն մեկիցս գնացիր։
Հաստատ ժամանակդ չէ՛ր։ Լույսով գնա՛ս, տեղդ դատարկ կմնա, աթոռիդ նստող չի լինի, բայց կապրես էնքան, ինչքան կհիշենք ու կպատմենք քո մասին, ինչքան կհաջողվի շարունակել էն ճանապարհը, որին դու էդքան հավատում էիր։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

12 ժամ է գործողություններ են իրականացնում Գագիկ Ծառուկյանի ընկերություններում. իրավապահները լռում են

12 ժամ է գործողություններ են իրականացնում Գագիկ Ծառուկյանի ընկերություններում. իրավապահները լռում են Mon, 06 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով