Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Լենինգրադից մինչև Ղրիմ․ Ուկրաինան ամբողջ գիշեր գրոհել է

Լենինգրադից մինչև Ղրիմ․ Ուկրաինան ամբողջ գիշեր գրոհել է

Mon, 06 Jul 2026 23:00:43 +0400


Կիևն այս գիշեր փորձել է զանգվածային գրոհ իրականացնել ռազմական հատուկ գործողության գոտուց դուրս ռուսական օբյեկտների վրա և 625 հեռահար հարվածային ԱԹՍ է կիրառել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ հարձակումներն ուղղված են եղել Լենինգրադի, Բրյանսկի, Բելգորոդի, Յարոսլավլի, Կալուգայի և Կուրսկի մարզերում, ինչպես նաև Ղրիմում վառելիքի և լոգիստիկայի օբյեկտների վրա։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Զելենսկին այս հարձակմամբ ձգտում էր Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին եվրոպական երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի իր հովանավորներին ցույց տալ նրանց փողի դիմաց Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտները խոցելու պատրաստակամությունը։

Ըստ գերատեսչության, գրոհները խափանվել են զենիթահրթիռային զորքերի մարտական հաշվարկների, շարժական կրակային խմբերի, ինչպես նաև կործանիչ և բանակային ավիացիայի անձնակազմերի ուժերով:
Բրյանսկի մարզի օդային տարածքում ոչնչացվել է 147 ԱԹՍ, Բելգորոդի մարզում՝ 43, Լենինգրադի մարզում՝ 48, Յարոսլավլի մարզում՝ 72, Ղրիմի Հանրապետությունում՝ 64, Կալուգայի մարզում՝ 31։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Tue, 23 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով