Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Գիշերը թեժ է լինելու․ ԱՄՆ-ի հարվածներից իրանցի զինվորականներ են զոհվել

Գիշերը թեժ է լինելու․ ԱՄՆ-ի հարվածներից իրանցի զինվորականներ են զոհվել

Wed, 08 Jul 2026 22:55:08 +0400


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի և նավատորմի ութ անդամներ զոհվել են Իրանի հարավում ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր Իրանի դեմ հզոր հարվածների շարքի մասին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իսլամական Հանրապետության կողմից երեք նավերի վրա հարձակումների։

Հիշեցնենք, այսօր Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների շփման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերն այս գիշեր նոր հզոր հարված են հասցնելու Իրանին։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքն այլևս իմաստ չի տեսնում Թեհրանի հետ բանակցություններ վարելու մեջ և հրադադադարի նախկին համաձայնությունը համարել ուժը կորցրած։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանում խաղաղ բնակիչներ են զոհվել ԱՄՆ-ի հարվածներից․ մանրամասներ

Իրանում խաղաղ բնակիչներ են զոհվել ԱՄՆ-ի հարվածներից․ մանրամասներ Wed, 15 Jul 2026 14:00:29 +0400 Իրանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով