Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Հետմահու ներում է շնորհել 70 տարի առաջ մահապատժի ենթարկված կնոջը

Հետմահու ներում է շնորհել 70 տարի առաջ մահապատժի ենթարկված կնոջը

Thu, 09 Jul 2026 19:00:50 +0400


Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորը ներում է շնորհել Ռութ Էլիսին, ով մահապատժի էր ենթարկվել յոթանասուն տարի առաջ։ Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը։ Չարլզ 3-րդի կողմից ստորագրված ներման հրովարտակում ասվում է, որ հետմահու կերպով վերացվում է նրա հանդեպ կայաված մահապատժի վճիռը եւ արձանագրվում, որ ժամանակակից բրիտանական իրավական համակարգում նրա հանդեպ կայացված վճիռը կարող էր բացարձակապես այլ լինել։ Հիշեցնենք, որ Ռութ Էլիսը կախաղանի միջոցով մահապատժի էր դատապարտվել 1955 թվականին՝ ամուսնուն՝ Դեւիդ Բեյքլիին սպանելու համար։ Այդ ժամանակ վերին ատյան վճռի գանգատարկում չի իրականացվել։ Հրովարտակում նաեւ ասված է, որ այժմյան ներման շնորհումը մարդասիրական քայլ է, որը կարող է փոքրի ինչ մխիթարություն լինել Ռութ Էլիսի ընտանիքի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին

«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին Wed, 08 Jul 2026 08:10:17 +0400 Ի թիվս այլ օբյեկտների, …