Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Զանգել է Թրամփին և բողոքել Էրդողանից

Զանգել է Թրամփին և բողոքել Էրդողանից

Fri, 10 Jul 2026 11:00:35 +0400


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Վարչապետ Նեթանյահուի և նախագահ Թրամփի միջև ընթացող երկխոսության շրջանակներում նրանք ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնել են շարունակել իրենց երկրների միջև համակարգումը տարբեր հարցերի շուրջ։

Նախագահ Թրամփը վարչապետին տեղեկացրել է Պարսից ծոցում ԱՄՆ գործողությունների մասին։

Վարչապետն իր հերթին մտահոգություն է հայտնել (Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի և նրա գործընկերների կողմից Իսրայելի պետության գոյության մասին արված կոշտ հայտարարությունների վերաբերյալ և ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների պահպանման անհրաժեշտությունը», – հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քնեսեթի ընտրություններն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ճակատագիրը

Քնեսեթի ընտրություններն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ճակատագիրը Fri, 30 Oct 2026 13:45:57 +0400 Իսրայելի …