Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է
Sat, 11 Jul 2026 12:13:35 +0400

Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները։
Անկախ քաղաքական հետապնդումներից, իրավական գործընթացներից կամ առկա տարաձայնություններից՝ որևէ պարագայում չի կարող արդարացվել մարդու ընտանիք ներխուժելը, նրա տան անձեռնմխելիությունը խախտելը և ընտանիքի անդամներին նման հոգեբանական ճնշման ենթարկելը։
Բոլոր ժամանակներում Հայաստանում չգրված օրենքներ են գործել` մարդու ընտանիքն ու տունը համարվել են անձեռնմխելի, չեն դարձել քաղաքական պայքարի գործիք, մանավանդ, ընտանիքի կանանց ու տարեց ծնողների նկատմամբ խնայողական վերաբերմունք է եղել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր