Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Վթարային կամրջով կերթեւեկեն` մինչեւ որ աղետ կլինի

Վթարային կամրջով կերթեւեկեն` մինչեւ որ աղետ կլինի

Wed, 06 May 2026 21:45:23 +0400


2024 թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից երկաթուղային Այրում կայարան տանող կամուրջը վնասվեց, շարքից դուրս եկավ։ Որպեսզի երկաթուղային կայարանի հետ տրանսպորտային կապն ապահովվի, կայարանից դեպի Այրում քաղաք տանող երկաթուղային կամրջից չգործող երկաթուղու ռելսերը հանեցին եւ կամուրջը դարձավ տրանսպորտի կողմից օգտագործվող։

Թեև այդ կամուրջը վթարային է, վտանգավոր երթևեկության համար, սակայն որոշ վարորդներ չեն ցանկանում հավելյալ 300 մետր տարածք անցնել, ուստի օգտվում են այս վերափոխված վտանգավոր կամրջից։

Այրումի վարչական ղեկավար Արթուր Այվազյանը մեզ ասաց, որ մի քանի անգամ փակել են վթարային կամուրջը, սական դա օգուտ չի տվել` մարդիկ շարունակում են դրանից օգտվել:

Պարզ է, որ սա հղի է վտանգներով, բայց մինչեւ վտանգը չգա` ոչ մեկը տեղից չի շարժվի:

Վարչական ղեկավարը հայտնեց նաեւ, որ նոր կամրջի նախագծային փաստաթղթերը կազմվել են, կամրջի կառուցման պատվիրատուն Ճանապարհային դեպարտամենտն է։ Սակայն 2024թ․ ջրհեղեղից 2 տարի է անցել, իսկ նոր կամրջի շինարարությունը չի էլ սկսվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել

«Հրապարակ»․ Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել Fri, 15 May 2026 08:05:20 +0400 Իշխանությունը մտադիր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով