Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Արքայադուստերի վրա հարձակման կազմակերպիչը մնաց կալանքի տակ

Արքայադուստերի վրա հարձակման կազմակերպիչը մնաց կալանքի տակ

Wed, 06 May 2026 21:30:21 +0400


Նիդերլանդներում դատարանը կալանքի տակ է թողել 33-ամյա տղամարդուն, ով կասկածվում է նիդերլանդական արքայադուստրեր Կատարինա-Ամալիայի եւ Ալեքսիայի դեմ հարձակումներ նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է «NL Times» պարբերականը։ Տղամարդը ձերբակալվել էր Հաագայում՝ այս տարվա հունվարին։

Այն ժամանակ տղամարդը դուրս էր եկել հյուրանոցի պատշգամբ եւ սկսել սպառնալիքներ ասել, հայտարարելով, որ բոլորի հետ հաշվեհարդար կտեսնի։ Ավելի ուշ՝ տղամարդու հյուրանոցի համարում հայտնաբերվել էին կացիններ՝ «Ալեքսիա», «Մոսադ» եւ նացիստական ողջույն գրություններով։

Դատական նիստի ժամանակ տղամարդու պաշտպանը հայտարարել էր, որ ձերբակալվածը միապետական է եւ որեւէ կերպ մտադիր չի եղել վնասելու արքայադուստրերին։ Ներկայումս տղամարդը հոգեբուժական բուժում է անցնում։

Հաջորդ դատական նիստը լինելու է հուլիսի քսանյոթին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բլոգերին մեղադրում են ատելություն տարածելու համար. կալանքի միջնորդության են տարել

Բլոգերին մեղադրում են ատելություն տարածելու համար. կալանքի միջնորդության են տարել Thu, 14 May 2026 21:15:57 …