Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Մի շարք ահաբեկչություններ են կանխվել

Մի շարք ահաբեկչություններ են կանխվել

Mon, 13 Jul 2026 13:30:09 +0400


ՌԴ ԱԴԾ–ն խափանել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից Ամուրի և Չելյաբինսկի մարզերի ռազմական օդանավակայանների վրա անօդաչուներով լայնածավալ հարձակումների նախապատրաստական ​​աշխատանքները։ Ձերբակալվել են կատարողներն ու հանցակիցները, հայտնում է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ թշնամին ինքնաթիռատիպ ԱԹՍ–ների օգնությամբ մարտական մասերով և շարժական ցամաքային կառավարման կայաններով հագեցած FPV դրոններ է գցել Բրյանսկի մարզ` Ամուրի և Չելյաբինսկի մարզերի ռազմական օդանավակայանների վրա ահաբեկչական հարձակումներին նախապատրաստվելու համար։ Դրանք տեղափոխել են երկրի խորքը՝ թաքնված խցիկներով մեքենաներով և հավաքել են օդանավակայանների մոտ գտնվող վարձակալված ավտոտնակներում։

Առգրավվել է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Շվեդիայում արտադրված նեյրոցնացային մոդուլներով 24 FPV դրոն։ Դրանք հագեցած են եղել ավելի քան 1 կգ քաշ ունեցող պայթուցիկ նյութեր պարունակող մարտական մասերով։ Բացի այդ, ուժայինները առգրավել են ինքնաոչնչացման սարքերով երկու շարժական կառավարման կայան և ուկրաինական համակարգողների հետ կապի միջոցներ։

Սա կանխված ահաբեկչական հարձակումների շարքի մի մասն է, այդ թվում՝ Մոսկվայի մարզում զինվորականների դեմ մահափորձերը և Դոնի Ռոստովի օդանավակայանի վրա հարձակումը, ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԴԾ-ն հիշեցրել է, որ հանցագործությունից կամավոր հրաժարվելը կամ իշխանություններին ժամանակին նախազգուշացնելը ազատում է պատասխանատվությունից ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի համաձայն։

Հուլիսի 10-ին ԱԴԾ-ն հայտնել էր «Ռոստով-Ցենտրալնի» ռազմական օդանավակայանում ահաբեկչական հարձակման կանխման մասին, որը ծրագրում էր իրականացնել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը արհեստական բանականության դրոնների օգնությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում պետքարտուղար Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը

Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում պետքարտուղար Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը Thu, …