Հայտնի դերասանը նորից սկսել է խմել․ հարազատներն անհանգստացած են
Wed, 26 Aug 2026 22:30:19 +0400

Հայտնի դերասան Բրեդ Փիթի հարազատներն ու ընկերներն անհանգստացած են, որ նա սկսել է նորից ալկոհոլ օգտագործել։ Փիթը ալկոհոլ չէր օգտագործել յոթ տարի շարունակ։ Համաձայն առկա տեղեկությունների, կան մարդիկ, որոնց հետ դերասանը ծանոթացել էր «Անանուն ալկոհոլիկներ» խմբում եւ հիմա նրանք անհանգիստ են, որ դերասանը նորից սկսել է չարաշահել այն, քանի որ հիշում են, թե նա ինչպիսի լրջությամբ ու եռանդով է փորձել ազատվել այդ արատից։Անհանգստությունը հատկապես կապված է այն բանի հետ, որ կա ռիսկ, թե դերասանը կարող է հասնել ալկոհոլիկության։ Դերասանի շրջապատում էլ կարծում են, որ Փիթի նոր ընկերուհին՝ Ինես դե Ռամոնը կօգնի վերահսկել դերասանի կողմից ալկոհոլի օգտագործումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր