Երեխաներ են վիրավորվել․ ՌԴ-ն և Ուկրաինան կրկին փոխանակվել են հարվածներով
Mon, 27 Jul 2026 11:00:35 +0400

Անցած գիշեր Ուկրաինան հարվածել է Բելգորոդին, իսկ Ռուսաստանը՝ Զապորոժիեին։
Բելգորոդի բնակելի թաղամասերը ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, որի հետևանքով վիրավորվել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Զապորոժիեում ռուսական անօդաչու թռչող սարքը վնասել է բազմահարկ շենքի բնակարանները։ Վիրավորվել են 53-ամյա կին և 52-ամյա տղամարդ։
Միևնույն ժամանակ, ռուսական ավիահարվածի հետևանքով մարզկենտրոնում զոհվել է 67-ամյա տղամարդ և ավերվել մասնավոր տուն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր