Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Չմարսեցին տեղի ունեցածը

Չմարսեցին տեղի ունեցածը

Mon, 13 Jul 2026 14:40:21 +0400


Նախորդ ամիս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարված բժշկուհի Արփինե Սողոյանի դուստրը` փաստաբան Տաթևիկ Սողոյանը տեղեկացրել է, որ իր մայրիկի հաստիքը թիվ 16 պոլիկլինիկայում կրճատվել է: Սողոյանը նշել է. «Բոլորդ հարցնում էիք՝ ի՞նչ եղավ մայրիկիս աշխատանքի հարցը Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո, ասեմ. Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել ՀԱՍՏԻՔԻ ԿՐՃԱՏՄԱՆ հիմքով։ Այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության։ Իհարկե այս ամենի պաշտոնական պարզաբանումը՝ թե բա գումար չունենք, ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։ Ինչևէ, դրանց հետո կանդրադառնամ։ Հիմա միայն ասեմ, որ սա՝ հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է, և մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը։ Մայրիկիս տրամադրությունը լավ է, աշխատանքային հեռանկարները` բավարար»:

Հիշեցնենք, որ այդ միջադեպից հետո էին Երեւանի քաղաքապետարանից հանձնարարել պոլիկլինիկայի գլխավոր բժշկին` հեռացնել Արփին ե Սողոյանին, բայց քանի որ առջեւում ընտրություններ էին եւ աղմուկն էլ մեծ էր` այն ժամանակ բավարարվեցին նկատողություն տալով եւ արձակուրդ ուղարկելով, բայց բոլորը գիտեին, որ այս քինախնդիր իշխանությունը չի մոռանալու գրագետ ու հայրենասեր բժշկուհու «դասը» եւ ընտրություններից հետո հաշվեհարդար են տեսնելու իր հետ:

Արփինե Սողոյանը քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ինքը երկու ամիս անց աշխատանք չի ունենա. «Երկու ամիս անց արդեն չեմ ունենա աշխատանք: Չմարսեցին տեղի ունեցածը, իսկ պատճառաբանությունն այն է, որ սպասարկող կանանց թիվն է իբրև պակասել: Հիմա քննարկումների մեջ եմ, ավել ոչինչ չեմ կարող ասել, մինչև կհասկանամ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել

«Հրապարակ»․ Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել Sat, 27 Jun 2026 08:00:51 +0400 Հունիսի 7-ի ընտրությունների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով