Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Իրանը հարվածել է ամերիկացիներին

Իրանը հարվածել է ամերիկացիներին

Wed, 15 Jul 2026 11:00:56 +0400


Իրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԻՀՊԿ–ի հայտարարությանը։

«Հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ գործողության արդյունքում ոչնչացվել են Բահրեյնի Շեյխ Իսա ռազմակայանում թշնամու նավերի և ինքնաթիռների համար նախատեսված զենքի և պահեստամասերի մի քանի պահեստներ։ Հարձակման է ենթարկվել նաև Քուվեյթի Ալի աս-Սալեմ բազայի այն հարթակը, որտեղ տեղակայվել են թշնամական MQ9 անօդաչու թռչող սարքերը, ոչնչացվել և վնասվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան Իրանի զինված ուժերի մի քանի օբյեկտների ուղղությամբ հասցված ամերիկյան հարվածների:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հիմա էլ Ozon-ի վրա են հարձակվել․ 300 մարդ տարհանվել է Օրենբուրգում

Հիմա էլ Ozon-ի վրա են հարձակվել․ 300 մարդ տարհանվել է Օրենբուրգում Sun, 23 Aug 2026 …