Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

«88» առևտրային օբյեկտում հայտնաբերվել է 33 վարչական իրավախախտում

«88» առևտրային օբյեկտում հայտնաբերվել է 33 վարչական իրավախախտում

Wed, 15 Jul 2026 13:44:03 +0400


Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում կատարված հսկողության ընթացքում արձանագրվել է վարչական 33 իրավախախտում։

Մասնավորապես. 16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի, 11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի, 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու, 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից խմիչքների վաճառքի, 2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել հետևողական հսկողական միջոցառումներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քրեական վարույթ է նախաձեռնվել

Քրեական վարույթ է նախաձեռնվել Mon, 05 Oct 2026 11:31:26 +0400 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը …