Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

«Հրապարակ». 2024 թվականից նախարարությունը տապալում է մրցույթները

«Հրապարակ». 2024 թվականից նախարարությունը տապալում է մրցույթները

Thu, 16 Jul 2026 13:15:23 +0400


ԿԳՄՍՆ-ն մի քանի տարի է՝ հետեւողականորեն տապալում է Գեղարքունիքի մարզի «Սեւանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: 2024 թվականին քոլեջի նախկին տնօրեն Գեղամ Խաչատրյանին ազատել են աշխատանքից՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնելով Հասմիկ Մաթեւոսյանի վրա:

Մարզում եւ քոլեջում վստահ են, որ ԿԳՄՍ նախարարության կողմից միտումնավոր են տապալվում Սեւանի քոլեջի տնօրենի ընտրության փորձերը, եւ դա շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ նախարարությունն իր սրտի տնօրենի թեկնածուին չի գտել: Նշենք, որ նախկին տնօրեն Գեղամ Խաչատրյանի թեկնածությանը նախարարությունում դեմ են, քանի որ նա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քրոջ ամուսինն է։

Ըստ մեզ հասած լուրերի՝ ուզում էին տնօրեն կարգել Վարդան Պետրոսյանին, որը երկար տարիներ աշխատում է քոլեջում։ Վ. Պետրոսյանը տնօրենի մրցույթին մասնակցելու համար հավաստագիր է ստացել 2025 թվականի ապրիլին, իսկ մինչ այդ հայտարարված մրցույթները չէին կայանում: Հետաքրքիրն այն է, որ այս պարագայում, երբ ՔՊ-ին սատարող Պետրոսյանը ստացել է հավաստագիր, ԿԳՄՍՆ-ն կրկին տապալում է մրցույթները: Տնօրենի թափուր հաստիքի համար օգոստոսի 4-ին նախարարության կողմից կրկին մրցույթ է հայտարարված:

Քոլեջի նախկին տնօրեն Գեղամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս անգամ եւս մասնակցելու է մրցույթին, սակայն հույս չունի, որ մրցույթը կկայանա. «Այս ընթացքում ԿԳՄՍՆ-ի կողմից լիազոր մարմնի ներկայացուցչի չգալու պատճառով մի քանի մրցույթ չի կայացել: Ոչ մի պատճառաբանություն ԿԳՄՍՆ-ն չի տալիս: Ամեն անգամ խորհուրդը գրությունը գրում-ուղարկում է, որ լիազոր մարմնի ներկայացուցիչ ապահովեք, բայց ոչ մի արձագանք»:

Գեղարքունիքի մարզի «Սեւանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը չի կայանում նախարարության կողմից ներկայացուցչի բացակայության պատճառով, ինչո՞ւ նախարարությունը ներկայացուցիչ չի ուղարկում․ հարցն ուղղեցինք ԿԳՄՍ նախարարությանը: «Հարցը գրավոր ուղարկեք»,- եղավ ստանդարտ պատասխանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռմբակոծվել են բնակիչների կողմից լքված տներ

Ռմբակոծվել են բնակիչների կողմից լքված տներ Sat, 11 Jul 2026 23:30:21 +0400 Իսրայելի ռազմաօդային ուժերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով