Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Ակնարկել է, որ կարող է ավարտել իր երաժշտական կարիերան

Ակնարկել է, որ կարող է ավարտել իր երաժշտական կարիերան

Sun, 19 Jul 2026 16:00:31 +0400


Բելառուսի Վիտեբսկ քաղաքում ունեցած մենահամերգի ժամանակ՝ ՌԴ ժողովրդական արտիստ, երգիչ Գրիգորի Լեպսը ակնարկել է, որ հնարավոր է, համարում, որ մի երկու տարուց կարող է ավարտել իր երաժշտական կարիերան։ Այս մասին հայտնում է MK-ն։

«Ես երեւի մի ալբոմ էլ ձայնագրեմ մի երկու տարուց։ Եթե Աստված կամենա»,- ասել է արտիստը։

Նա նշել է, որ այն կանվանի «Վերջին կայսրը» եւ ամենայն հավանականությամբ՝ դրանով էլ կավարտի իր երաժշտական կարիերան։ Լեպսը հույս է հայտնել, որ ամեն բան իր մոտ կստացվի։ Նա նկատել է, որ երկրպագուները կկարողանան իհարկե հաղթահարել իր հեռանալը բեմից, հավելելով, որ բնական է, ժամանակը կգա եւ նոր ու մոտիվացված արտիստներ կբարձրանան բեմ։

«Ժամանակն ամեն բան կդնի իր տեղը»,- ասել է Լեպսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանից՝ Սան Սիրո․ «Արարատ-Արմենիայի» եվրոպական մեծ արշավը

Երևանից՝ Սան Սիրո․ «Արարատ-Արմենիայի» եվրոպական մեծ արշավը Mon, 31 Aug 2026 11:15:48 +0400 «Արարատ-Արմենիան», ինչպես …