Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

Tue, 21 Jul 2026 09:15:41 +0400


Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նա հայտնեց, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։ «Անհամատեղելության պատճառով ավագանու մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին։ Այս պահին երկրում չեմ, բայց կարծում եմ՝ դիմումս արդեն պետք է որ մուտք արված լինի»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը 9-րդ գումարման ԱԺ-ում կունենա 12 պատգամավոր։ Ցուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի մանդատից, իսկ 13-րդ համարի ներքո արդեն Մեսրոպ Մանուկյանն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քարերով ոստիկանության մեքենայի ապակին կոտրողին ոստիկանություն են տարել․ քրգործ կհարուցվի՞

Քարերով ոստիկանության մեքենայի ապակին կոտրողին ոստիկանություն են տարել․ քրգործ կհարուցվի՞ Mon, 31 Aug 2026 14:39:17 …