Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Մոտ 2 հազար տարեկան դրամ են հայտնաբերել

Մոտ 2 հազար տարեկան դրամ են հայտնաբերել

Tue, 21 Jul 2026 10:30:18 +0400


Մեծ Բրիտանիայում նոր երկաթգծի շինարարության ժամանակ հնագետները հայտնաբերել են մոտ երկու հազար տարեկան հին հռոմեական ժամանակների դրամ եւ այլ արտեֆակտներ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Արտեֆակտները հայտնաբերվել են Քեմբրիջշիր, Բեդֆորդշիր կոմսություններում, որտեղ ընթանում է Օքսֆորդ-Քեմբրիջ երկաթգծի շինարարությունը։ Շինարարությանը զուգընթաց հնագետները իրականացնում են ապագա երկաթգծի երկարությամբ հնագիտական պեղումներ։ Ամենից արժեքավոր գտածոներից մեկը 1740 տարեկան հռոմեական դրամն է՝ Կարաուզիա կայսեր անունով, ով եղել է Լա Մանշի նեղուցում գտնվող հռոմեական նավատորմի հրամանատարը։ Դրամը հիանալի պահպանվել է, չնայած նրան, որ տասնյոթ դար գտնվել է հողի տակ։

Հնագետները նշել են, որ իրենք ակնկալել են նոր բացահայտումներ կատարել իհարկե՝ պեղումներ սկսելիս, սակայն գտածոների մի մասն իրենց անակնկալի է բերել։ Հայտնաբերված այլ գտածոները ի մի բերելով՝ մասնագետները նշել են, որ տարածքում հնագիտական մի քանի շերտ կա՝ երկաթի դարից մինչեւ հռոմեական տիրապետության շրջան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Tue, 13 Oct 2026 08:45:25 +0400 Խորհրդարանի երեկվա արտահերթ …